Լրահոս

29.02.2012 18:27


Տիգրան Սարգսյանը պնդել է, որ Տարոն Մարգարյանին չի «փչացնում»

Տիգրան Սարգսյանը պնդել է, որ Տարոն Մարգարյանին չի «փչացնում»

«7օր»–ի հարցին՝ Մաշտոցի այգում կրպակների տեղադրմանը դեմ արտահայտվելով չի՞ «փչացնում» արդյոք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, քանի որ կրպակներ տեղադրելու որոշումը հենց նրանն է, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ պատասխանել է.

–Տարոն Մարգարյանի և իմ դիրքորոշումն այդ հարցի շուրջ նույնն է։ Մենք դեմ ենք որպեսզի տաղավարներ լինեն մեր այգիներում, ընդ որում՝ մշտական կարգավիճակով։ Դրա համար մենք ունենք հստակ մոտեցում՝ դրանք ժամանակավոր են և պետք է դուրս բերվեն։

Տիգրան Սարգսյանը ավելացրել է, որ այն մարդիկ, ովքեր փորձում են ԶԼՄ–ներով արհեստական թեզեր առաջ բերել, թե վարչապետի հարաբերությունները Սամվել Նիկոյանի, Տարոն Մարգարյանի հետ վատ են, ուղղակի նախանձում են, որ իրենք շատ լավ հարաբերություններ ունեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը