Լրահոս

29.02.2012 18:11


Տիգրան Սարգսյանն անդրադարձել է իր «որսորդական կայֆերին»

Տիգրան Սարգսյանն անդրադարձել է իր «որսորդական կայֆերին»

Այսօր խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է իր «որսորդական կայֆերի» մասին հրապարակմանը՝ համաձայն որի վարչապետը մի քանի շաբաթ առաջ որսի է գնացել և անզգուշաբար հրազենային վնասվածք պատճառել իր անվտանգության աշխատակից Արմեն Զատիկյանին։ Հիշեցնենք, որ մեր բոլոր հարցումներն այս թեմայով և՛ Կառավարությունում, և՛ ուժային կառուցներում անպատասխան էին մնացել։

«7օր»–ի հարցին ի պատասխան՝ Տիգրան Սարգսյանն ասել է, թե . չի սիրում որսորդությունը և վերջին տասը տարին որսորդությամբ չի զբաղվել։

Տիգրան Սարգսյանը մանրամասնել է, որ այցելել է հիվանդանոց և Արմեն Զատիկյանն իրեն պատմել է, որ կիրակի օրն իր ընտանիքի որոշ անդամների հետ գնացել է որսի և դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Թե կոնկրետ ինչ է պատահել, Զատիկյանն ինքն իր ոտքի՞ն է կրակել, վարչապետը պատասխանել է.

–Դժբա՛խտ պատահար է եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը