Լրահոս

29.02.2012 16:00


5.000 դրամով 3.000 դոլար է աշխատել

5.000 դրամով 3.000 դոլար է աշխատել
Փետրվարի 27-ին՝ ժամը 11.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Այգեզարդ գյուղից խարդախություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1980 թ. ծնված, նախկինում դատված Արթուր Գ.-ին:
Պարզվել է, որ նա հունվար ամսին երևանյան մի վաճառակետից 5.000 դրամով դեղին մետաղից պատրաստված զարդեր է գնել, հարգավորել և որպես ոսկեղեն՝ խաբեությամբ, վստահությունը չարաշահելու միջոցով, գրամը 10.000 դրամով (ընդհանուր` 117 գրամ) վաճառել 62-ամյա Մարգարիտա Մ.-ին՝ վերցնելով 3.000 ԱՄՆ դոլար գումար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը