Սինգապուրի նախագահն ու ՀՀ ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ հարցեր
Պաշտոնական այցելությամբ Սինգապուրում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին փետրվարի 28-ին ընդունեց Սինգապուրի Հանրապետության նախագահ Թոնի Թան Կեն Յամը:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Սինգապուրի ղեկավարը նշեց. «Հայերը խոր հետք են թողել մեր երկրի պատմության մեջ և մեծ ներդրում ունեցել պետության զարգացման գործում, ինչի վառ վկայությունն է այն հանգամանքը, որ Սինգապուրի ազգային խորհրդանիշ հանդիսացող օրխիդեա ծաղիկը անվակոչված է ծագումով հայ սինգապուրցի Վանդա Ժոակիմի անվամբ: Երկրում առաջին եկեղեցին դեռ 19-րդ դարում կառուցել են հենց քրիստոնյա հայերը»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը Սինգապուրի նախագահին փոխանցեց ՀՀ նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները: Նախարար Նալբանդյանը նշեց, որ 2009թ. Սինգապուրի ավագ նախարար Լի Կվան Յուի այցելությունը Հայաստան նոր էջ բացեց երկու երկրների հարաբերություններում, և վստահություն հայտնեց, որ նախագահ Թոնի Թան Կեն Յամի հրավերով ՀՀ նախագահի պետական այցելությունը Սինգապուր նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև բարեկամական փոխգործակցության զարգացմանը:
Սինգապուրի նախագահը խնդրեց նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել, որ Սինգապուրում ուրախությամբ և ամենայն ջերմությամբ են սպասում երկկողմ հարաբերությունների պատմության ընթացքում Հայաստանի ղեկավարի առաջին այցելությանը:
Սինգապուրի Նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, տնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները, ներդրումային ոլորտում փոխգործակցությունը, մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի հարցերի շուրջը:
Նույն օրը տեղի ունեցան Էդվարդ Նալբանդյանի և Սինգապուրի ԱԳ նախարար Կ Շանմուգամի միջև բանակցությունները, որոնց օրակարգում էին ՀՀ նախագահի Սինգապուր այցելության նախապատրաստական աշխատանքները, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Նախարար Շանմուգամն ընդգծեց, որ դիվանագիտական հարաբերությունների քսանամյակի տարում բարեկամ Հայաստանի նախագահի առաջին այցելությունը Սինգապուր խորհրդանշական է, և այն նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանը:
Հայաստանի և Սինգապուրի արտաքին գործերի նախարարները հանգամանալից անդրադարձան իրավապայմանագրային դաշտի ամրապնդմանն առնչվող հարցերի, պայմանավորվեցին առաջիկայում ստորագրման պատրաստել մի շարք փաստաթղթեր:
Սինգապուրի ԱԳ նախարարը ևս մեծապես կարևորեց սինգապուրահայ համայնքի դերակատարությունը իր երկրի զարգացման գործում: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Սինգապուրում հայկական մշակութային ժառանգության հանդեպ հոգատար վերաբերմունքի համար:
Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային կարևորության խնդիրների՝ ասիական տարածաշրջանի հիմնահարցերի, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաև ԱՍԵԱՆ-ի շրջանակներում իրականացվող համագործակցությանը:
Նախարար Նալբանդյանը սինգապուրցի գործընկերոջը ներկայացրեց կովկասյան տարածաշրջանում անվտանգության և համագործակցության հաստատման նպատակով Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը, արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:
Քննարկումները շարունակվեցին ՀՀ ԱԳ նախարարի պատվին Սինգապուրի արտգործնախարարի կողմից տրված պաշտոնական ընթրիքի ընթացքում:
Սինգապուրում Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաև 1835թ. հիմնադրված Հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ հանդիպում ունեցավ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Սինգապուրահայերը նախարար Նալբանդյանին տեղեկացրեցին իրենց գործունեության ոլորտների, հայապահպանության և Սինգապուրում հայկական մշակութային ժառանգության պահպանման մասին:
Ավարտելով այցելությունը Սինգապուր՝ Էդվարդ Նալբանդյանը նույն օրը ուղևորվեց Երևան: