ՀՀԿ–ականների մեքենաները լուսանկարելու համար հայհոյել են
Երեկ, երբ ԱԺ–ի Բաղրամյանի մուտքի մոտ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը պահանջում էին անցում կատարել 100%–ով համամասնական ընտրակարգին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ֆոտոխցիկը ֆիքսել է, որ «Մերսեդես G500» մակնիշի 005 00 05 և մեկ այլ մակնիշի 029 00 11 համարանիշներով ավտոմեքենաների վարորդները երթևեկել են առանց ամրագոտու, իսկ ավտոմեքենաների դիմապակուց բացակայել են ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները։ Այս մասին տեղեկացնում է «Առավոտը»՝ ավելացնելով, որ երբ ֆոտոլրագրողը լուսանկարել է նշված ավտոմեքենաները, «Մերսեդես G500»–ի մեջ նստած անձինք նեղսրտել են. «Չգիտե՞ս՝ ում ավտոներն են, խի՞ ես նկարում»։ Որից հետո Շամշյանին է մոտեցել մի տղամարդ և մանրամասնել, թե ում ավտոմեքենան է.
«Դու ի՞նչ իրավունք ունես նկարես, էս ավտոների շեֆերը հանրապետականներն են»։
Տեսնելով, որ չի կարողանում համոզել՝ ձեռքի ծխախոտը նետել է Շամշյանի ուղղությամբ և հայհոյել։ Նրա ագրեսիան կարողացել են սանձել այնտեղ գտնվող ոստիկաններն ու քաղաքացիները։
Ավելի ուշ պարզվել է, որ 029 00 11 համարանիշը գրանցված է ԱԺ ավտոտնտեսության հաշվեկշռում և սպասարկում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ–ական Արկադի Համբարձումյանին։ Իսկ «Մերսեդես G500»–ը գրանցված է Արմավիրի մարզում՝ «Տնաշին–Աշոտ» ՍՊԸ–ի հաշվեկշռում և պատկանում է արմավիրցի ՀՀԿ–ական պատգամավոր Նահապետ Գևորգյանին։