Լրահոս

28.02.2012 14:58


ԱԺ–ի շենքի ներսում և դրսում պահանջում են անցնել 100% համամասնական ընտրակարգին

ԱԺ–ի շենքի ներսում և դրսում պահանջում են անցնել 100% համամասնական ընտրակարգին

Այս պահին խորհրդարանում քննարկվում է 100% համամասնական ընտրակարգին անցնելու ընդդիմության առաջարկած հարցը։ Այդ նույն պահին խորհրդարանի շենքի առջև՝ Բաղրամյան պողոտայի դարպասների մոտ, բացարձակ համամասնական ընտրակարգին անցնելու կոչ են անում ՀՅԴ–ի, «Ժառանգության» և ՀԱԿ–ի ներկայացուցիչներն ու համախոհները։

«Այո՛ համամասնականին», «Հա–մա–մաս–նա–կա՛ն» բացականչություններով նրանք խորհրդարանի հատկապես ՀՀԿ խմբացությունից պահանջել են քվեարկել այդ ըտրակարգին անցնելու օգտին։

Ցուցարարների մոտ դուրս եկած ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը և ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը պնդել են, որ 100% համամասնականին անցումը ազատ, արդար ընտրությունների երաշխիք կարող է դառնալ, ու խոստացել են խորհրդարանում այդ հարցի քննարկումն ավարտվելուց հետո կրկին դուրս գալ ցուցարարների մոտ և տեղեկացնել քննարկման մանրամասներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը