ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ, 1981թ. ծնված Հարություն Աղեկյանը 13.12.2012 թ. տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ փետրվարի 24-ին, ժամը 21:10-ի սահմաններում մահացել է: Նախնական ախտորոշումը` դիլատացիոն կարդիոմիոպաթիա: Հ. Աղեկյանը 12.11.2010թ. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2 մասի 1,4 կետերով (ավազակություն` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) և 178 հոդվածի 2 մասի 1 կետով (խարդախությունը, որը կատարվել է` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) դատապարտվել էր 7 տարի ազատազրկման: Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Դատապարտյալ է մահացել
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ, 1981թ. ծնված Հարություն Աղեկյանը 13.12.2012 թ. տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ փետրվարի 24-ին, ժամը 21:10-ի սահմաններում մահացել է: Նախնական ախտորոշումը` դիլատացիոն կարդիոմիոպաթիա:
Հ. Աղեկյանը 12.11.2010թ. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2 մասի 1,4 կետերով (ավազակություն` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) և 178 հոդվածի 2 մասի 1 կետով (խարդախությունը, որը կատարվել է` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) դատապարտվել էր 7 տարի ազատազրկման:
Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: