Մաշտոցի այգում բնապահպանները «հեռուստացույցադուլ» են հայտարարել
Մաշտոցի այգում շարունակվում է բնապահպանների բողոքի գործողությունը։ Այս պահին այգում որևէ շինարարական աշխատանք չի կատարվում:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ժամը 13:00-ից կազմակերպվել է Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված մոմավառություն և երթ դեպի Եռաբլուր: Ժամը 15:00-ին այգում նախատեսված են «Քաղացիական ամբիոն» գրական ընթերցումներ` Վիոլետ Գրիգորյանի և Հասմիկ Սիմոնյանի մասնակցությամբ: Կանցկացվի նաև Պետո Պողոսյանի «Երևանյան տեսարանների ցուցադրություն» ցուցահանդեսը:
Բնապահպան ակտիվիստները նաև հայտարարություն են տարածել, որում քննադատում են հայկական հեռուստաընկերություններին Մաշտոցի պուրակի պաշտպանների հանրային իրազեկումը չլուսաբանելու համար: Վերջիններս հայտարարել են 7-օրյա «հեռուստացույցադուլ»՝ հորդորելով դրան միանալ նաև ֆեյսբուքահայությանը:

7or.am