Լրահոս

28.02.2012 14:08


Մաշտոցի այգում բնապահպանները «հեռուստացույցադուլ» են հայտարարել

Մաշտոցի այգում բնապահպանները «հեռուստացույցադուլ» են հայտարարել

Մաշտոցի այգում շարունակվում է բնապահպանների բողոքի գործողությունը։ Այս պահին այգում որևէ շինարարական աշխատանք չի կատարվում:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք,  ժամը 13:00-ից կազմակերպվել է Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված մոմավառություն և երթ դեպի Եռաբլուր: Ժամը 15:00-ին այգում նախատեսված են «Քաղացիական ամբիոն» գրական ընթերցումներ` Վիոլետ Գրիգորյանի և Հասմիկ Սիմոնյանի մասնակցությամբ: Կանցկացվի նաև Պետո Պողոսյանի «Երևանյան տեսարանների ցուցադրություն» ցուցահանդեսը:

Բնապահպան ակտիվիստները նաև հայտարարություն են տարածել, որում քննադատում են հայկական հեռուստաընկերություններին Մաշտոցի պուրակի պաշտպանների  հանրային իրազեկումը չլուսաբանելու համար: Վերջիններս հայտարարել են 7-օրյա  «հեռուստացույցադուլ»՝ հորդորելով դրան միանալ նաև ֆեյսբուքահայությանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը