Լրահոս

28.02.2012 13:28


Այսօր Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը կորոշի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի սահմանադրականության հարցը

Այսօր Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը կորոշի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի սահմանադրականության հարցը

Այսօր՝ փետրվարի 28–ին՝ տեղական ժամանակով 20:00-ին, Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը կորոշի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի սահմանադրականության հարցը:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը հաստատել  էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որով սահմանվում է 1 տարի ազատազրկում և 45 000 եվրոյի տուգանք: 

Օրինագիծը մեծ հակազդեցություն էր առաջացրել Թուրքիայում, ինչից հետո ֆրանսիացի  մի շարք սենատորներ դիմել են Սահմանադրական խորհուրդ՝, նշելով, թե օրինագիծը «հակասահմանադրական բնույթ է կրում»: 

Այս խորագրի վերջին նյութերը