Լրահոս

28.02.2012 13:19


Ընթերցանությունն ամբողջ աշխարհում նվազել է 1 տոկոս, Հայաստանում` 90 տոկոս

Ընթերցանությունն ամբողջ աշխարհում նվազել է 1 տոկոս, Հայաստանում` 90 տոկոս

Գրողները Facebook-ում խումբ են ստեղծել` պահանջելով ազատել գիրքն ավելացված արժեքի հարկից: Վաղը համապատասխան նամակը  հանձնվելու է ՀՀ վարչապետին։  Կախված պատասխանից՝ պարզ կլինի գրողների հետագա քայլերը: Այդ մասին այսօրվա ասուլիսին հայտնել է արձակագիր Արամ Պաչյանը՝ անդրադառնալով նախորդ տարվա վերջին ընդունված «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքին, ըստ որի` 20 տոկոսով պետք է թանկանա գիրքը: «Օրենքի ընդունումից հետո մտածում էինք, որ կփոխեն: Սակայն ոչ միայն չփոխեցին, այլ նաև իրենք էլ կոնկրետ չեն կարողանում բացատրություն տալ ու, թեև տարին պետք է գրքին նվիրված լիներ, հաշվի առնելով Հայ գրատապության 500-ամյակն ու Երևանը գրքի մայրաքաղաք հռչակելը, այս հարկը կանխում է դա»,–ասել է արձակագիրը։

Նույն ասուլիսին մասնակցող «Անտարես» հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ նշեց, որ հանդիպել են ֆինանսների նախարարության աշխատակիցների հետ, ովքեր խոստացել են, որ 15-օրյա ժամկետում պարզաբանում կլինի: «Գիրքը հոգևոր ու մշակութային արժեք է և հարկային դաշտում պետք է արտոնություններ ունենա: Ինչի՞ հավասարվենք Ադրբեջանին ու վճարենք բարձր հարկ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ եթե պետությունը լավ չվերաբերվի գրքին, հասարակությունն էլ լավ չի վերաբերվի: Արմեն Մարտիրոսյանն նշել է, որ ընթերցանությունն ամբողջ աշխարհում նվազել է 1 տոկոս, Հայաստանում` 90 տոկոս:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը