Նարեկ Հարթունյանի գործով հնարավոր է դիմեն Եվրոպական դատարան
Այսօր հրավիրված ասուլիսին «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասել է, թե իր պաշտպանյալի դեմ հարուցված քրեական գործը պարունակում է զանազան ամենակոպիտ խախտումներ: «Քրեական գործից դուրս են մնացել հենց այն երկու հոգին, ովքեր պետք է պատասխանատվություն կրեին, եթե իսկապես տեղի է ունեցել հարկերից չարամտորեն խուսափում: Այդ մարդիկ Արտյոմ Մարտիրոսյանն ու Սևակ Արծրունին են: Նրանք շատ տարօրինակ ձևով գործից դուրս են մնացել, բայց այդ երկու հոգու ցուցմունքների վրա է կազմված մեղադրանքը, որի միջոցով փորձում են սլաքն իրենց վրայից ուղղել անմեղ մարդկանց վրա»,-ասել է փաստաբանը՝ նշելով որ եթե Հայաստանի բոլոր դատական ատյանները սպառելով չկարողանան արդարության հասնել, կդիմեն Եվրոպական դատարան:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՊԵԿ-ի քննչական վարչության վարույթում քննվող քրգործով «ՋԻ Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊԸ տնօրեն Նարեկ Հարթունյանին, հաշվապահ Արթուր Գալստյանին 2011թ. դեկտեմբերի 9-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ, 38-205 հոդվածի 2-րդ (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափել) և 190 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը, որը կատարվել է խոշոր չափերով (փողերի լվացում)), իսկ ընկերության փոխտնօրեն Անի Մնացականյանին` 38-205 հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն օժանդակել), և նրանց նկատմամբ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը: Երկու օր անց, սակայն, փոխվել է նրանց խափանման միջոցը, և նրանք ազատ են արձակվել: