Լրահոս

28.02.2012 12:26


61 կոնգրեսական դեմ է արտահայտվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հիլարի Քլինթոնի դիրքորոշմանը

61 կոնգրեսական դեմ է արտահայտվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հիլարի Քլինթոնի դիրքորոշմանը

ԱՄՆ Կոնգրեսի 61 պատգամավոր ստորագրել են նամակ, որում դեմ են արտահայտվել  Հայոց ցեղասպանության վերաբերյալ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դիրքորոշմանը՝ մասնավորապես նրա այն հայտարարությանը, թե «Ցեղասպանությունը պատմության հարց է»: Ինչպես նշում են կոնգրեսականները, Հիլարի Քլինթոնը «ամերիկյան ամենաթուրքամետ դիվանագիտներից է»։ Այդ մասին հաղորդում է  Ամերիկիայի Հայ ազգային կոմիտեն: 

 

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին ԱՄՆ կոնգրեսականներ, Հայոց ցեղասպանության մասին բանաձևի հեղինակներ Ռոբերտ Դոլֆը և Ադամ Շիֆը կոնգրեսականներին կոչ են արել  ստորագրել նամակ, որում Հիլարի Քլինթոնին կոչ է արվում փոխել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:     

Այս խորագրի վերջին նյութերը