Լրահոս

28.02.2012 12:18


Նիկոյանը հորդորներից հետո նոր հարգել է Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը

Նիկոյանը հորդորներից հետո նոր հարգել է Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը

Այսօր խորհրդարանը բավական ուրախ է սկսել աշխատանքները։ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն ընդգծել է, որ դահլիճում նստած է 93 պատգամավոր, և այդքանն էլ գրանցվել է, ինչը խորհրդարանի նախագահության և պատգամավորների հումորային արձագանքների առիթ է տվել։ Այնուհետև, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ցանկացել է ներկայացնել այսօր քննարկվելիք հարցերի հաջորդականությունը։ Սակայն ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը կանխել է նրան՝ ընդգծելով, որ այսօր Սումգայիթի ջարդերի տարելիցն է, և ճիշտ կլիներ, որ խորհրդարանն անդրադառնար այդ փաստին։ Նույնը հորդորել է նաև «Ժառանգության» քարտուղար Լարիսա Ալավերդյանը՝ առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը։ Դրանից հետո նոր միայն ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ասել է՝ դատապարտում ենք այդ ոճրագործությունը, և խորհրդարանը հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգել է զոհերի հիշատակը։

7or.am  

Այս խորագրի վերջին նյութերը