Վ. Օսկանյան. «ԱԺ–ը կարող է դառնալ այն հարթակը, որն էապես կփոխի յուրաքանչյուր բնագավառ»
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Facebook»-ի իր նորաբաց էջում մեկնաբանել է քաղաքականություն վերադառնալու որոշումը։ «Մարդիկ հաճախ քաղաքականություն մտնում են անձնական ամբիցիաները բավարարելու, սեփական կամ այլ բիզնես շահերին ծառայելու, որոշակի առավելություններից օգտվելու և հասարակությունում արտոնյալ դառնալու համար: Այդ պատճառներից և ոչ մեկը քաղաքականություն մտնելու իմ որոշման հիմքում չկա: Ես մասնակցելու եմ խորհրդարանական ընտրություններին այն պարզ պատճառով, որ սրտացավ եմ Հայաստանի ներկայի և ապագայի համար և համոզված եմ, որ իրական քաղաքական մրցակցության արդյունքում Ազգային ժողովը պետական կառավարման համակարգում կարող է դառնալ այն հարթակը, որը էապես կփոխի յուրաքանչյուր բնագավառ և յուրաքանչյուր մարդու կյանք»,-գրել է Վարդան Օսկանյանը:
Վ. Օսկանյան. «ԱԺ–ը կարող է դառնալ այն հարթակը, որն էապես կփոխի յուրաքանչյուր բնագավառ»
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Facebook»-ի իր նորաբաց էջում մեկնաբանել է քաղաքականություն վերադառնալու որոշումը։
«Մարդիկ հաճախ քաղաքականություն մտնում են անձնական ամբիցիաները բավարարելու, սեփական կամ այլ բիզնես շահերին ծառայելու, որոշակի առավելություններից օգտվելու և հասարակությունում արտոնյալ դառնալու համար: Այդ պատճառներից և ոչ մեկը քաղաքականություն մտնելու իմ որոշման հիմքում չկա: Ես մասնակցելու եմ խորհրդարանական ընտրություններին այն պարզ պատճառով, որ սրտացավ եմ Հայաստանի ներկայի և ապագայի համար և համոզված եմ, որ իրական քաղաքական մրցակցության արդյունքում Ազգային ժողովը պետական կառավարման համակարգում կարող է դառնալ այն հարթակը, որը էապես կփոխի յուրաքանչյուր բնագավառ և յուրաքանչյուր մարդու կյանք»,-գրել է Վարդան Օսկանյանը: