Լրահոս

28.02.2012 11:36


Անկման վտանգ

Անկման վտանգ

Փետրվարի 28-ին՝ ժամը 00։52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան 66 շենքի տանիքից սահած ձյունը վնասել է քիվապատը, որի մի հատվածը կարող է ընկնել:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Տեղում կատարված զննումը պարզել է, որ տանիքի ամբողջ երկարությամբ մոնտաժված քիվապատի մոտ 5 մ հատվածը կախված է շենքից դուրս, մյուս հատվածը` մոտ 20 մ երկարությամբ, ընկած է տանիքի ձյան վրա, և հալվող ձյան վայր ընկնելու դեպքում քիվապատը տանիքից ներքև կընկնի:

Տանիքում կուտակված ու պարբերաբար թափվող մոտ 30 սմ հաստությամբ ձյան շերտի պատճառով հնարավոր չէ քիվապատի վնասազերծման աշխատանքներն իրականացնել տանիքից:

Դեպքի վայրում են գտնվել  նաև Արաբկիր վարչական շրջանի կոմունալ ծառայության պետը և համատիրության ղեկավարը:

Քիվապատի վնասազերծման աշխատանքները կշարունակվեն առավոտյան` Արաբկիր վարչական շրջանի կոմունալ ծառայության աշխատակիցների հետ համատեղ:

Այս խորագրի վերջին նյութերը