Փետրվարի 26-ին՝ ժամը 20.00-ին, Երևանի Սեբաստիայի և Վագների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-24» և «ՎԱԶ-21154» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21154»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 25-ին՝ ժամը 20.00-ին, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մանանդյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 50 տարեկան տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 25-ին՝ ժամը 13.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Ազատության պողոտայում վրաերթի է ենթարկել 55-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Պատահարներ մայրաքաղաքում