Լրահոս

27.02.2012 15:07


Խորհրդարանը դարձավ Ռուբեն Հայրապետյանի տե՞ղը. նա առաջադրվելու է

Խորհրդարանը դարձավ Ռուբեն Հայրապետյանի տե՞ղը. նա առաջադրվելու է

ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասել է, որ մեծամասնական ընտրակարգով մասնակցելո՛ւ է առաջիկա խորհրդարանական ընտրություններին։  

Հիշեցնենք, որ նախկինում Ռ. Հայրապետյանը պնդում էր, որ այլևս պատգամավոր չի լինի, քանի որ խորհրդարանն իր տեղը չէ։

Ի՛մ իրավունքն է. կուզեմ՝ կառաջադրվեմ, կուզեմ՝ չեմ առաջադրվի: Նախկինում ասել եմ՝ չեմ առաջադրվի, հիմա ասում եմ՝ կառաջադրվեմ,–այսօր պնդել է Ռ. Հայրապետյանը՝ ավելացնելով, որ դեռ չի որոշել, թե որ ընտրատարածքում է առաջադրվելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը