Լրահոս

27.02.2012 14:45


Հակոբ Հակոբյանը, ինչպես ՕԵԿ–ից, ՀՀԿ–ից էլ դուրս չի գա

Հակոբ Հակոբյանը, ինչպես ՕԵԿ–ից, ՀՀԿ–ից էլ դուրս չի գա

Մի քանի օր առաջ ՀՀԿ–ին անդամակցած Հակոբ Հակոբյանը «7օր»–ի հետ զրույցում ներկայացրել էր, թե ինչու է ժամանակին դուրս եկել «Օրինաց երկիր» կուսակցությունից։

–ՕԵԿ–ին անդամագրվել եմ 2003թ. ընտրություններից հետո։ Նպատակահարմար եմ գտել զբաղվել քաղաքականությամբ և անդամագրվել եմ այդ կուսակցությանը։ ՕԵԿ–ից դուրս եմ եկել 2007թ. ապրիլի 28–ին։ Իսկ թե ինչո՞ւ եմ դուրս եկել, շատ կուզենամ, որ ՕԵԿ ղեկավարի՛ն այդ հարցը տաք։ Կարող է՝ հիմա չհավատաք, բայց Արթուր Բաղդասարյանն է ինձ ասել՝ դո՛ւրս արի։ Թե ինչի՞ համար՝թող ինքը ասի։ Իսկ եթե ինքը չասի, ես անպայման կասեմ։

«7օր»–ի հարցին՝ եթե Արթուր Բաղդասարյանը չասեր, դուրս չէ՞ր գա ՕԵԿ–ից, անգամ երբ այդ կուսակցությունն ընդդիմություն դարձավ, Հ. Հակոբյանը պատասխանել է.

–Ես ՕԵԿ–ից դուրս եմ եկել 2007թ. ապրիլի 28–ին, իսկ այդ կուսակցությունն ընդդիմություն եղել է, եթե չեմ սխալվում, 2006–ից։ Պատճառն ՕԵԿ–ի ընդդիմություն դառնալը չէր։

Իսկ հնարավո՞ր է, որ Հակոբ Հակոբյանը երբևէ ՀՀԿ–ից էլ դուրս գա, թե՞ այլևս երդվյալ հանրապետական է դառնալու, և ընդհանրապես ի՞նչ պետք է անի ՀՀԿ–ն, որ նա դուրս գա այդ կուսակցությունից։

–Ես նոր եմ անդամագրվել ՀՀԿ–ին և համոզված եմ՝ երկար ճանապարհ ունեմ անցնելու այդ կուսակցության շարքերում։ Եթե ես անելիք չունենամ այնտեղ, ի՛նքս դուրս կգամ, որովհետև ես մտել եմ այդ կուսակցություն՝ ի՛մ ընտրատարածքի, ի՛մ երկրի համար գործ անելու։ Եթե չկարողանամ որևէ բան անել, բնականաբար, նպատակահարմար չեմ գտնի որևէ տեղ մնալ, անգամ քաղաքականության մեջ։ Իսկ ՀՀԿ–ն չեմ կարծում՝ մի որևէ այնպիսի բան անի, որ ես դուրս գամ։ Համոզված եմ, որ առաջիկա ընտրություններում ժողովուրդն ինձ կընտրի որպես պատգամավոր, և հաստատ ես հաջորդ հինգ տարին կաշխատեմ ժողովրդի համար՝ որպես ՀՀԿ–ի անդամ։ Ընդհանրապես գտնում եմ, որ դուրս չե՛մ գա Հանրապետական կուսակցությունից,–ընդգծել է Հ. Հակոբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը