Ա. Մուսինյան. «Հայաստանի քաղաքական դաշտը գրեթե համախմբվել է այս հարցի շուրջ, բացառությամբ ՀՀԿ-ի»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վաղը՝ փետրվարի 28-ին, 100տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ խորհրդարանական լսումներին զուգահեռ տեղի է ունենալու հավաք ՀՅԴ–ի, «Ժառանգության» և ՀԱԿ–ի մասնակցությամբ։ Այսօր մամուլի ասուլիսին ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը հաստատել է Հայ ազգային կոնգրեսի մասնակցությունը հավաքին:
«Ընտրական օրենսգրքում փոփոխությունների հետ կապված լսումներին մենք ակտիվ մասնակցություն ենք ունենալու ինչպես ԱԺ-ում, այնպես էլ շենքից դուրս նախատեսվող ակցիային»,- ասել է Մուսինյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանի քաղաքական դաշտը գրեթե համախմբվել է այս հարցի շուրջ, բացառությամբ իշխող վարչախումբը ներկայացնող քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի:
«Չեք գտնի մի երկիր, որի բոլոր քաղաքական ուժերը համախմբվել են, և մեկ քաղաքական ուժ, տիրանալով քվեարկման կոճակներին, այսպես «չորով» դեմ է փոփոխությանը»,–ասել է ՀԱԿ ներկայացուցիչը։

7or.am