Լրահոս

27.02.2012 14:26


ՀՊԱԿ. «Վարչապետը, խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները, քարոզչություն է իրականացրել»

ՀՊԱԿ. «Վարչապետը, խախտելով ՀՀ  օրենսդրության պահանջները,  քարոզչություն  է իրականացրել»

 Ս.թ. փետրվարի 25-ին ՀՀ վարչապետը, խախտելով ՀՀ  օրենսդրության պահանջները,  ՀՀԿ  օգտին  քարոզչություն  է իրականացրել՝  օգտագործելով  հսկայական պետական միջոցներ /նախարարներ, մարզպետ, դահլիճ, խոստումներ կառավարության անունից  և  այլն/, այսինքն՝ ծառայողական /պաշտոնական/ իր դիրքն  օգտագործել է  հօգուտ կուսակցական շահերի /Հ.Գ./:

    Որպես  հետևանք՝ խախտվել  է ՀՀ  քաղաքացուս  հավասար ընտրական իրավունքը:

    2012-ի «օրինական» ընտրություններում խախտումների սկզբի մասին այսօր  բողոք  ենք  ներկայացրել  ԿԸՀ:

   Հայաստանի  Պառլամենտարիզմի  Կենտրոն/ՀՊԱԿ/ լրատվություն

Հ.Գ.- : http://www.armradio.am/arm/news/?part=pol&id=46932

25.02.2012 17:44  «Ռադիոլուր»-Արարատ
    Կառավարության ղեկավարը  նաև ընդգծել է, որ ՀՀԿ-ն իշխող կուսակցություն է, ԱԺ- ում մեծամասնություն են կազմում, կոալիցիոն գործընկերների հետ ձևավորել են կառավարություն, ինչը նշանակում է, որ պարտավոր են իրենց ընտրողներին ներկայացնել նախորդ հինգ տարիներին կատարված աշխատանքերը։

    Արարատի մարզի բնակիչներին հուզող հարցերը տարբեր էին՝ ոռոգման համակարգի արդիականացում, հիպոթեքային վարկերի մատչելիություն, տարածքների համաչափ զարգացում: Երիտասարդներն անհանգիստ են. գյուղական վայրերը դատարկվում են, բնակիչները կա՛մ Երևանում են աշխատանք փնտրում, կա՛մ էլ, որ ավելի վատ է, մեկնում են արտերկիր:

    Բարձրացված հարցերին տեղյակ են նաև կառավարությունում: Ներկայացված բոլոր հարցերին շուտափույթ լուծումներ խոստացան: Վարչապետը խոստացավ ամեն ինչ անել, որ կյանքը գյուղերում հարմարավետ դառնա: 
Մշակույթի մասին կառավարության ղեկավարը խոսեց մշակութային վայրում՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվամ դրամատիկական թատրոնում։

http://www.tert.am/am/news/2012/02/25/sargsyan-visit-artashat/

   ՀՀ վարչապետին հանդիպմանն ուղեկցում էին Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը, ՀՀ կառավարության անդամներ, ՀՀԿ կուսակցության ներկայացուցիչներ:

http://www.panorama.am/am/education/2012/02/25/prime-edu/

...«Մեր կուսակցությունն առաջնորդվում է այդ սկզբունքով, և այսօր կառավարությունում ունենք այդպիսի նախարարներ: Մասնավորապես դահլիճում է արդարադատության նախարարը...»։

Այս խորագրի վերջին նյութերը