Լրահոս

27.02.2012 09:57


ՀՊԱԿ. «ՀՀԿ–ը յուրացրել է օրենսդիր իշխանությունը»

ՀՊԱԿ. «ՀՀԿ–ը յուրացրել է օրենսդիր իշխանությունը»

Այսօր, ՀՀ  Գլխավոր  դատախազին  հաղորդում  ենք  ներկայացրել  ՀՀԿ  կողմից, նաև, օրենսդիր իշխանության յուրացման մասին, հիմք ընդունելով  ՀՀ Սահմանադրության  2-րդ  հոդվածի  3-րդ  մասով, ինչպես նաև, ՀՀ Քր.օր. 300-րդ  հոդվածով սահմանված  դրույթները:

     Այդ  կապակցությամբ  տեղեկացրել  ենք, որ սույն խնդրով  հանցագործությունների  մասին  մի  շարք  հաղորդումներ  ենք  ներկայացրել  ՀՔԾ, որն, առ  այսօր, չի  տվել                     ՀՀ  օրենսդրությամբ սահմանված  պատշաճ  պատասխան: Եվ  դա  այն  դեպքում, երբ  օրինախախտներն ԱԺ  ղեկավարության  գլխավորությամբ  ընդունել  են  անվիճելի  փաստերը, կոչ  անելով,  անգամ, ԱԺ  խմբակցություններին՝ «աշխատանք տանել հետայսու համանման երեւույթները բացառելու համար»:

Հիշեցրել  ենք  նաև, ՀՀԿ  կողմից  գործադիր  իշխանության, մեր  կարծիքով, յուրացման  փաստերի  մասին /մասնավորապես, ի հակասություն  Սահմանադրության  55-րդ հոդվածի  4-րդ մասի պահանջների, կառավարության անդամների  թեկնածությունների  առաջարկումը  կուսակցության ղեկավար մարմնի կողմից/, որոնց վերաբերյալ, առնվազն մեր  կողմից,  բազմիցս  հաղորդումներ են  ներկայացվել   իրավապահ մարմիններին:

    Համոզված  ենք, որ  այս  հարցում  նույնպես  Գլխավոր  դատախազը  /դատախազությունը/ կցուցաբերի  իր  բացառիկ  սկզբունքային դիրքորոշումը:

    Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն/ՀՊԱԿ/ լրատվություն

Այս խորագրի վերջին նյութերը