Այսօր, ՀՀ Գլխավոր դատախազին հաղորդում ենք ներկայացրել ՀՀԿ կողմից, նաև, օրենսդիր իշխանության յուրացման մասին, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև, ՀՀ Քր.օր. 300-րդ հոդվածով սահմանված դրույթները:
Այդ կապակցությամբ տեղեկացրել ենք, որ սույն խնդրով հանցագործությունների մասին մի շարք հաղորդումներ ենք ներկայացրել ՀՔԾ, որն, առ այսօր, չի տվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատշաճ պատասխան: Եվ դա այն դեպքում, երբ օրինախախտներն ԱԺ ղեկավարության գլխավորությամբ ընդունել են անվիճելի փաստերը, կոչ անելով, անգամ, ԱԺ խմբակցություններին՝ «աշխատանք տանել հետայսու համանման երեւույթները բացառելու համար»:
Հիշեցրել ենք նաև, ՀՀԿ կողմից գործադիր իշխանության, մեր կարծիքով, յուրացման փաստերի մասին /մասնավորապես, ի հակասություն Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների, կառավարության անդամների թեկնածությունների առաջարկումը կուսակցության ղեկավար մարմնի կողմից/, որոնց վերաբերյալ, առնվազն մեր կողմից, բազմիցս հաղորդումներ են ներկայացվել իրավապահ մարմիններին:
Համոզված ենք, որ այս հարցում նույնպես Գլխավոր դատախազը /դատախազությունը/ կցուցաբերի իր բացառիկ սկզբունքային դիրքորոշումը:
Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն/ՀՊԱԿ/ լրատվություն
ՀՊԱԿ. «ՀՀԿ–ը յուրացրել է օրենսդիր իշխանությունը»