Լրահոս

25.02.2012 10:13


Չեխահայերը արժանի հակահարված են տվել Խոջալուի հիշատակի միջոցառմանը Պրահայում

Չեխահայերը արժանի հակահարված են տվել Խոջալուի հիշատակի միջոցառմանը Պրահայում

Փետրվարի 24-ին Ադրբեջանի դեսպանությույնը Պրահայի հրապարակներից մեկում կազմակերպել էր  Խոջալիի դեպքերի 20-ամյա տարելիցին հիշատակի միջոցառում:

Ձեռնարկը կազմակերպվել է Չեխիայում Ադրբեջանի դեսպանության, ադրբեջանաչեխական միության (ղեկավար՝ Էլշան Նազարով) կողմից՝ մի շարք ազերի գործարարների և Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի ֆինանսական

աջակցությամբ:

Միջոցառմանը Պրահայի հրապարակների անկյուններից մեկում տեղադրվել էր վրան, որի կողքին բարձրացվել Ադրբեջանի դրոշը: Միջոցառման նպատակն է եղել քարոզել Խոջալիի իրադարձությունների ադրբեջանական պաշտոնական տեսակետը:

Այդ նպատակով վրանում բաժանել են անվճար սնունդ, կազմակերպել ադրբեջանական հուշանվերների վաճառք: Բացի քարոզչական նյութերից վրանում են եղել նաև առևտրային բնույթի՝ գորգի վաճառասրահի և ռեստորանի գովազդային պաստառներ: Սրա պատճառը հովանավորների պահանջն է, և թե այն հանգամանքը, որ միջոցառման թույլտվությունը Պրահայի քաղաքապետարանից ստացվել է ոչ որպես քաղաքական ակցիա, այլ որպես գովազդա-առևտրային ակցիա:

Վրանում և մոտակայքում թվով 6-7 ադրբեջանցի ուսանողներ անցորդներին են ծուլորեն բաժանել քարոզչական բուկլետներ:

 

Միջոցառումը սկսելուն պես հայ համայքի մի քանի ներկայացուցիչներ սկսել են վրանի կողքին անցորդներին բաժանել Չեխիայում չեխերենով պատրաստված ադրբեջանական կեղծիքը մերկացնող թռուցիներ (կցվում է) և ՙՙԽոջալու.

քարոզչություն ողբերգության միջոցով՚՚ անգլերեն բրոշյուրը: Հայ համայնքի ակտիվիստները ադրբեջանցիների համար անսպասելի կերպով մտել են վրան և նշված նյութերը բաժանել նաև այնտեղ, այդ թվում նաև միջոցառման կազմակերպիչներին և լուսանկարել: Բացի այդ, նրանք խուճապահար եղած ադրբեջանցիներին բարձրաձայն ներկայացրել են Խոջալուի ողբերգության վերաբերյալ ճշմարտությունը:

Ընհանուր առմամբ հայերի կողմից բաժանվել է շուրջ 300 թռուցիկ և 50 բրոշյուր:

Ժամը 17:00-ի մոտակայքում միջոցառման են ժամանել Չեխիայում Ադրբեջանի  և Թուրքիայի դեսպանները Չիհադ Էրգինայը: Ադրբեջանի դեսպանի ելույթը հանկարձակիորեն խանգարվել է միջոցառման կողքով անցնող կրիշնայականների թափորի թմբուկների բարձր ձայնով և բարձրախոսներից հնչող երգեցողությամբ:

Միջոցառման կուլմինացիոն պահին մասնակցել է մինչև 40-50 ադրբեջանցի:

Ընդհանուր առմամբ ակցիան անցել է անաղմուկ: Տեղաբնակների կողմից այն ուշադրության առաձնապես չի արժանացել:

Այս խորագրի վերջին նյութերը