Լրահոս

25.02.2012 10:09


«Հարձակում լրագրողի վրա» տեսանկարահանումը կատարած անձին ոստիկանությունը խնդրում է ներկայանալ

«Հարձակում լրագրողի վրա» տեսանկարահանումը կատարած անձին ոստիկանությունը խնդրում է ներկայանալ

2012 թ. փետրվարի 12-ին, ժամը 22.24-ին, «Hetq.am» ինտերնետային կայքում տեղադրված «Հարձակում լրագրողի վրա» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Նյութերով պարզվել է, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 68 շենքի բակում ականատեսների ներկայությամբ Աշոտ Դանիելյանը հայհոյանքներ է տվել տեսանկարահանում կատարող, ինքնությունը չպարզված անձին:

Նյութերի հետագա ընթացքը լուծելու` իրավական գնահատական տալու նպատակով խնդրվում է տեսանկարահանումը կատարած անձին և ականատեսներին ներկայանալ ոստիկանության Հրազդանի բաժին կամ զանգահարել 59-06-18 հեռախոսահամարով: 

Այս խորագրի վերջին նյութերը