Տիգրան Սարգսյանը Ջոն Հեֆերնին էլ է ասել, որ ՀՀԿ–ի ցուցակում որևէ գործարար չի ընդգրկվելու
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Կողմերը քննարկել են Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները, վերջինիս՝ գործարարների հնարավոր ներգրավվածության, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Տիգրան Սարգսյանն ասել է, որ Հանրապետական կուսակցությունը, որի գործադիր մարմնի անդամ է հանդիսանում, իր համամասնական ցուցակում որեւէ գործարարի չի ընդգրկելու որպես պատգամավորի թեկնածու: Այդ համատեքստում, կողմերը կարեւորել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ստեղծումը, որի գործունեության տիրույթը ներառելու է բարձրաստիճան պաշտոնյաների գույքի եւ եկամուտների վերաբերյալ հայտարարագրերի վերլուծությունը եւ հրապարակումը: «Շուրջ 500 պաշտոնատար անձինք իրենց հայտարարագրերը ներկայացնելու են մինչ մարտի 15-ը, որոնք ունենալու են հրապարակային մաս»,- ասել է վարչապետը:
«Մենք ողջունում ենք կառավարության բոլոր քայլերը, ընդդիմությանը լուրջ գործիքակազմ տվող օրենսդրական նախաձեռնությունները, որոնք ուղղված են ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացմանը»,- ասել է Ջոն Հեֆերնը: Դեսպանն իր աջակցությունն է հայտնել այս նպատակով իրականացվող միջոցառումներին:
Անդրադառնալով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հաշվի են առնվել ընդդիմության տարբեր առաջարկություններ, որոնց արդյունքում էլ նախագիծը լրամշակվել եւ ներկայացվել է խորհրդարանին: