Լրահոս

24.02.2012 16:58


Ի պատասխան քաղաքապետի կոչի. «Իսկ մեզ ե՞րբ եք փոխհատուցելու»

Ի պատասխան քաղաքապետի կոչի. «Իսկ մեզ ե՞րբ եք փոխհատուցելու»

1. Սեփականության իրավունքն աստվածացնելուց առաջ պետք է Սահմանադրության 31-րդ հոդվածը մինչև վերջ կարդալ՝ «...Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց  իրավունքներն  ու  օրինական շահերը»:

  2. «Իրար հետ ողջամիտ փաստարկներ փոխանակելու»  մասին  -  արդեն 5-րդ տարին է, որ  ՀՀԿ–ական քաղաքապետերիդ  «դուխ»-ը չի բավարարում անգամ լսել մեր օրինական փաստարկները, այն  էլ՝ իրավասու  պետական մարմինների եզրահանգումներով,  Գլխավոր դատախազի խնամու ապօրինի  սեփականության մասին:

3. «Փաստերին ծանոթանալ ցանկացող յուրաքանչյուր ոք», «հանրության ներգրավվածությունն ու իրազեկվածություն»  -  ակնհայտ անտեղյակություն  այդ մասին  քաղաքապետարանում   առկա բողոքների մասին:

4. «Փոխհատուցու՞մ»  - եթե անգամ պետք է լինի, ապա  ՀՀԿ–ական քաղաքապետերի  և  Ձեր  գլխավոր ճարտարապետների, բնապահպանական նախարարների  գրպանից, որոնց  ապօրինի որոշումների հետևանքով  այսօր  հանվող  «բուդկաները»  տարիներ  շարունակ  ոտնահարել  են  երևանցիներիս  սահմանադրական իրավունքներն  ու  ազատությունները, այդ թվում՝ առողջությունը:

Մասնավորապես ե՞րբ եք մեզ փոխհատուցելու  դատախազական խնամու ապօրինի սեփականության պատճառած  վնասները:

5. Խոստումնե՞ր – հիշե՛ք, թե ինչ ՀՀԿ–ական խոստումներ են տվել մեզ Ձեր թիմակիցները  5 տարի առաջ, որոնց հետևանքով այսօր չի տնկվել  ոչ մի ծառ հատվածների փոխարեն, հիմնովին քանդվել  և  չի  վերականգնվել  երեխաների  խաղահրապարակը, չի  բարեկարգվել  շրջակա տարածքը և վերածվել է բացօթյա  զուգարանի, չեն  փոխհատուցվել  բնակիչներիս  իրավունքների  խախտումների հետևանքները, չի պահպանվել շենքի նպատակային օգտագործումը, չեն  պահպանվել  շենքի նախագծային պահանջները...

Սրա՞նք են վստահություն ստանալու  Ձեր հիմնավորումները:

Փառք  ու պատիվ  նրանց, ովքեր  չեն հավատում ՀՀԿ–ական կոչերին:

Իսկ հերթը Կոմիտասի այգունն է, Օպերայինը...

 

Երևանի Աղայան 19 և Տերյան 56 շենքերի

բնակիչների իրավունքների պաշտպանության

 հանձնախմբի համակարգող՝ Ռ.Թորոսյան

Այս խորագրի վերջին նյութերը