Փետրվարի 21-23-ը Երևանում ԱՄՆ կառավարութան հովանավորությամբ և ՀՀ ԱԳՆ աջակցությամբ անցկացվել են «զանգվածային ոչնչացման զենքի փոխադրումը հայտնաբերելու և կանխարգելելու» հայ-վրացական շտաբային-հրամանատարական վարժանքներ:
Համապատասխան ոլորտներն ու ծառայությունները ներկայացնող հայ և վրացի փորձագետների, ինչպես նաև ԱՄՆ մասնագետների ներգրավմամբ տեսական վարժանքի նպատակն էր քննության առնել հայ-վրացական սահմանով զանգվածային ոչնչացման զենքի և դրա բաղադրիչ տարրերի անօրինական փոխադրման և մաքսանենգության դեպքում հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված ներպետական, երկկողմ և միջազգային մակարդակներում տեղեկացման ու արձագանքման ընթացակարգերը: Վարժանքը կենտրոնացավ նաև միջուկային և ռադիոլոգիական վտանգներին, ինչպես նաև երկակի նշանակության ապրանքների անօրինական փոխադրումներին առնչվող հարցերի շուրջ: Վարժանքի ընթացքում քննության առնվեցին նաև միջազգային մասնագիտական աջակցության ներուժի ներգրավումը և միջազգային պարտավորությունների կատարումը:
Նշված մարտահրավերներին վերաբերող հայ-վրացական դաշտային վարժանքները նախատեսվում է անցկացնել ս.թ. հունիսին:
Շտաբային-հրամանատարական վարժանքներ Երևանում