Լրահոս

24.02.2012 11:40


Բարաք Օբաման պարտվո՞ւմ է

Բարաք Օբաման պարտվո՞ւմ է

Հասարակական կարծիքի հարցմամբ պարզվել է, որ  ԱՄՆ ներկայիս  նախագահ Բարաք Օբաման իր դիրքերը զիջում է նախագահի թեքնածուներից մեկին`  Հանրապետական կուսակցոթյան ներկայացուցիչ Միտտ Ռոմնիին: Գելլապի ինստիտուտի անցկացրած հարցման մասնակիցների մոտ 50%, պատասխանելով հարցին՝ «Ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե նախագահական ընտրությունները տեղի ունենային այսօր», արձագանքել են, որ իրենց ձայնը կտային Հանրապետական կուսակցության թեկնածու  Միտտ Ռոմնիին, և միայն 46% պատասխանել է, որ ձայնը կտա Օբամային: Հարկ է նշել, որ նախագահ Օբաման, այնուամենայնիվ, ավելի բարձր վարկանիշ ունի, քան Հանրապետական կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ Ռիկ Սանտորումը:  

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2012թ. նոյեմբերի 6 –ին:   

Այս խորագրի վերջին նյութերը