Լրահոս

24.02.2012 11:13


Իրանում մահապատժի են ենթարկելու իսլամը ժխտող քրիստոնյա հովվին

Իրանում մահապատժի են ենթարկելու իսլամը ժխտող քրիստոնյա հովվին

Իրանի դատարանը հաստատել է քրիստոնյա հովվի մահվան դատավճիռը իսլամը ժխտելու համար:  Ույսեֆ Նադարխանին քրեստոնեություն է ընդունել դեռ պատանի հասակում և Ռաշտ քաղաքում դարձել է քրիստոնեական եկեղեցու շուրջ 400–հոգանոց համայքի հովիվը:  2009թ. նրան ձերբակալել են և մեղադրել ուխտադրժություն համար: 2011թ. դատարանը  նրան դատապարտել է մահապատժի, իսկ երկու օր առաջ այդ որոշումը հասցրել են Նադարխանիի կալանավայրը, և մահվան դատավճիռը կարող է ի կատար ածվել ցանկացած պահի:

ԱՄՆ-ը միջազգային հանրությանը կոչ է անում  դատապարտել Թեհրանի այդ քայլը և նրան հարկադրել անհապաղ ազատ արձակել հոգևորականին: 

Սպիտակ տան փետրվարի 23-ի հայտարարության մեջ ասվում է, որ Նադարխանիի հանդեպ դատարանի կայացրած որոշումը Իրանի իսկ սահմանադրության, միջազգային պայմանագրերի և քարոզվող կրոնական արժեքների  հերթական «ցնցող խախտումն է»:   

Այս խորագրի վերջին նյութերը