Իրանում մահապատժի են ենթարկելու իսլամը ժխտող քրիստոնյա հովվին
Իրանի դատարանը հաստատել է քրիստոնյա հովվի մահվան դատավճիռը իսլամը ժխտելու համար: Ույսեֆ Նադարխանին քրեստոնեություն է ընդունել դեռ պատանի հասակում և Ռաշտ քաղաքում դարձել է քրիստոնեական եկեղեցու շուրջ 400–հոգանոց համայքի հովիվը: 2009թ. նրան ձերբակալել են և մեղադրել ուխտադրժություն համար: 2011թ. դատարանը նրան դատապարտել է մահապատժի, իսկ երկու օր առաջ այդ որոշումը հասցրել են Նադարխանիի կալանավայրը, և մահվան դատավճիռը կարող է ի կատար ածվել ցանկացած պահի:
ԱՄՆ-ը միջազգային հանրությանը կոչ է անում դատապարտել Թեհրանի այդ քայլը և նրան հարկադրել անհապաղ ազատ արձակել հոգևորականին:
Սպիտակ տան փետրվարի 23-ի հայտարարության մեջ ասվում է, որ Նադարխանիի հանդեպ դատարանի կայացրած որոշումը Իրանի իսկ սահմանադրության, միջազգային պայմանագրերի և քարոզվող կրոնական արժեքների հերթական «ցնցող խախտումն է»: