Լրահոս

23.02.2012 20:50


«Հանրապետություն» կուսակցությունը ՀԱԿ-ի համամասնական ցուցակում ներկայացված կլինի միայն Արամ Սարգսյանով

«Հանրապետություն» կուսակցությունը ՀԱԿ-ի համամասնական ցուցակում ներկայացված կլինի միայն Արամ Սարգսյանով

«Հանրապետություն» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները դիտարկում է որպես սահմանադրական կարգը վերականգնելու իրավական հնարավորություն:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քաղաքական, սոցիալական, ֆինանսատնտեսական, բարոյահոգեբանական, մշակութաբանական խնդիրները, ժողովրդագրական օրեցօր սրվող իրավիճակը` մենք խորհրդարանական ընտրությունները համարում ենք հասարակության բոլոր խավերի հնարավորինս մեծ ընդգրկումով իշխանափոխության միջոց:
Եվ քանի որ պատգամավորական մանդատների ձեռքբերումից առավել կարևորում ենք համակարգային իրական փոփոխությունների իրականացումը` անհրաժեշտ ենք համարում, կուսակցության ողջ ներուժը առաջիկա քաղաքական գործընթացներում ներգրավելով` ՀԱԿ-ի համամասնական ցուցակում ներկայացված լինել միայն ի դեմս «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահի:

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԽՈՐՀՈՒՐԴ
23.02.2012.

Այս խորագրի վերջին նյութերը