Նշանակվել է ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ
Փետրվարի 23-ին Արսեն Բաբայանը նշանակվել է ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի ծառայության պետի պաշտոնում: Նշված ծառայությունը դատական դեպարտամենտի համակարգում սկսել է գործել այս տարվա հունվարի 1-ից, որը պետք է լուսաբանի Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի և դատական դեպարտամենտի գործունեությունը և ապահովի զանգվածային լրատվության միջոցների ու դատական դեպարտամենտի համագործակցությունը: Ծառայությունը միաժամանակ իրականացնում է օտարերկրյա կազմակերպությունների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների միջև համագործակցության զարգացման անհրաժեշտ գործառույթներ:
Նշանակվել է ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ
Փետրվարի 23-ին Արսեն Բաբայանը նշանակվել է ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի ծառայության պետի պաշտոնում: Նշված ծառայությունը դատական դեպարտամենտի համակարգում սկսել է գործել այս տարվա հունվարի 1-ից, որը պետք է լուսաբանի Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի և դատական դեպարտամենտի գործունեությունը և ապահովի զանգվածային լրատվության միջոցների ու դատական դեպարտամենտի համագործակցությունը:
Ծառայությունը միաժամանակ իրականացնում է օտարերկրյա կազմակերպությունների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների միջև համագործակցության զարգացման անհրաժեշտ գործառույթներ: