Զորավարժությունների անվան տակ Ադրբեջանը փորձո՞ւմ է պատերազմ սկսել ԼՂՀ-ի դեմ
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով ԼՂՀ-ի սահմանների մոտ ադրբեջանական զինուժի զորավարժությունները, ասել է, որ դրանք երկու կարևոր նպատակ են հետապնդում՝ ստուգել և բարձրացնել ռազմական ուժերի պատրաստականությունը, միաժամանակ հոգեբանորեն ազդել սեփական և հայ ժողովրդի վրա: Հովհաննիսյանը նշել է, որ դեռևս չի կարող որևէ որոշակի բան ասել զորավարժությունների ծավալների և սցենարի վերաբերյալ, սակայն ադրբեջանական ԶԼՄ-ները դրանք աննախադեպ են համարում: Փորձագետը նաև նշել է, որ զորավարժությունները տեղի են ունենում ձմեռը, իսկ ղարաբաղյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը ավանդաբար խոշոր պարտություններ է կրել: Ա. Հովհաննիսյանն այդ առիթով հեգնանքով նշել է, որ ավելի լավ կլիներ՝ Ադրբեջանն իր զորավարժություններն անցկացներ մի քանի շաբաթ առաջ՝ ուժեղ ցրտերի ժամանակ:
Փորձագետը հերքել է պատերազմի վերսկսման հնարավորությունը՝ հաշվի առնելով ինչպես ադրբեջանական զորքերի վիճակը, այնպես էլ Ադրբեջանում գալիք իրադարձությունները` ընտրություններ և այլ: