Լրահոս

23.02.2012 13:03


Չինաստանին լայնածավալ ճգնաժամ է սպասում

Չինաստանին լայնածավալ ճգնաժամ է սպասում

Ինչպես հայտնում է «The Wall Street Journal» ամսագիրը, Չինաստանին լայնածավալ ճգնաժամ է սպասում, եթե կառավարությունը չսկսի տնտեսական բարեփոխումներ իրականացնել ` ուղղված նաև տնտեսության մեջ պետական մասնաբաժնի նվազեցմանը: Այսպիսի եզրակացություններ է պարունակում ՀԲ-ի պատրաստած «Չինաստանը մինչև 2030թ.» զեկույցը: Զեկույցում ասվում է, որ վերջի հինգ տարում աճել է պետության դերը Չինաստանի տնտեսության կարգավորման գործում, իսկ տնտեսության բարեկեցությունը հիմնականում կախված է ՀՆԱ-ի աճից: Եթե ՀՆԱ-ի աճի թափը նվազի, ապա ճգնաժամը կհարվածի երկրի ամբողջ տնտեսական կյանքին։ Նշվում է, որ տնտեսությանը պետության մասնակցությունը բացասաբար է ազդում տնտեսական աճի վրա:  Փորձագետները չինական իշխանություններին  կոչ են արել  խթանել մրցակցությունը և ձեռներեցությունը, ինչպես նաև սեփականաշնորհել պետական ձեռնարկությունները: 

Այս խորագրի վերջին նյութերը