Բաց նամակ ՀՀԿ կողմից օրենսդիր իշխանության յուրացման հետևանքների մասին
Հարգելի՛ ՄԻ պաշտպան,
հավանաբար տեղյակ չեք, որ Ձեր և մեր երկրի պառլամենտի կողմից շարունակում է ոտնահարվել հայաստանցիներիս սահմանադրական գերագույն իրավունքը, այն է՝ ապրել իրավական պետությունում (ՀՀ Սահմանադրության 1-ին հոդված):
Չնայած հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀԿ ԱԺ խմբակցության կողմից սահմանադրական կարգի կոպիտ խախտումներով ընդունված համարվող օրինագծերին այս օրերին անդրադառնում են գրեթե բոլոր ԶԼՄ-ները՝ բացառությամբ պետական միջոցների, այդ թվում՝ ՄԻՊ պաշտոնական կայքի:
Թե դա ի՞նչ է նշանակում, ի՞նչ հետևանքների է բերում, իհարկե, կարելի է տեղեկանալ ՀՀ Սահմանադրության 2-114-րդ հոդվածների ընթերցումից:
Ճիշտ է, Ձեր պաշտոնն այսօրվա զբաղեցնողին նույնպես «ընտրել են» ՀՀ օրենսդրության, այդ թվում՝ ԱԺ կանոնակարգի 97-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջների կոպիտ խախտումներով, սակայն պետք է վեր կանգնել անհարկի զգացմունքներից և իրականացնել ՄԻ պաշտպանին վայել նախաձեռնություններ՝ պաշտպանելով հայաստանցիներիս ՀՀԿ կողմից օրենսդիր իշխանության յուրացման հետևանքներից:

Սույն նամակն ընդունեք որպես Ձեզ ուղղված բողոք:
Հարգանքով՝
ՀՊԱԿ նախագահ Ռ. Թորոսյան