Լրահոս

23.02.2012 11:40


Բաց նամակ ՀՀԿ կողմից օրենսդիր իշխանության յուրացման հետևանքների մասին

Բաց նամակ ՀՀԿ կողմից օրենսդիր իշխանության յուրացման հետևանքների մասին

Հարգելի՛  ՄԻ պաշտպան,

հավանաբար տեղյակ չեք, որ Ձեր և մեր երկրի  պառլամենտի  կողմից  շարունակում  է  ոտնահարվել  հայաստանցիներիս սահմանադրական գերագույն  իրավունքը, այն  է՝ ապրել  իրավական  պետությունում (ՀՀ  Սահմանադրության 1-ին  հոդված):

Չնայած հարկ  եմ  համարում  տեղեկացնել, որ  ՀՀԿ  ԱԺ  խմբակցության  կողմից  սահմանադրական կարգի կոպիտ խախտումներով ընդունված  համարվող  օրինագծերին  այս  օրերին  անդրադառնում  են  գրեթե  բոլոր  ԶԼՄ-ները՝ բացառությամբ  պետական  միջոցների,  այդ թվում՝ ՄԻՊ պաշտոնական կայքի:

Թե  դա ի՞նչ է նշանակում, ի՞նչ  հետևանքների է բերում, իհարկե,   կարելի  է  տեղեկանալ ՀՀ  Սահմանադրության 2-114-րդ հոդվածների  ընթերցումից:

Ճիշտ  է, Ձեր  պաշտոնն այսօրվա զբաղեցնողին նույնպես «ընտրել  են» ՀՀ  օրենսդրության, այդ թվում՝ ԱԺ կանոնակարգի  97-րդ հոդվածի  8-րդ մասի պահանջների կոպիտ խախտումներով, սակայն պետք  է վեր  կանգնել  անհարկի զգացմունքներից  և  իրականացնել  ՄԻ պաշտպանին  վայել նախաձեռնություններ՝ պաշտպանելով  հայաստանցիներիս  ՀՀԿ  կողմից  օրենսդիր իշխանության յուրացման  հետևանքներից:

Սույն  նամակն  ընդունեք որպես  Ձեզ  ուղղված  բողոք: 

Հարգանքով՝

ՀՊԱԿ  նախագահ Ռ. Թորոսյան

Այս խորագրի վերջին նյութերը