Լրահոս

23.02.2012 11:14


Թուրքիայում Հայաստանը կունենա 5 ներկայացուցիչ

Թուրքիայում Հայաստանը կունենա 5 ներկայացուցիչ

Մարտի 1-ին Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում սկսվող Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանը կներկայացնեն գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը: 

«armsport.am.–ի փոխանցմամբ՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, թե ովքեր են ներկայացնելու Հայաստանը մարտի 19-ից մինչեւ ապրիլի 1-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կայանալիք տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությանը. Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Լ. Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Սամվել Տեր-Սահակյան, Զավեն Անդրիասյան, Արման Փաշիկյան, Հրանտ Մելքումյան: 

Այս խորագրի վերջին նյութերը