Այսօր Մոսկվայում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի մտավորականները
Այսօր Մոսկվայում՝ «Ռոսիյսկայա գազետա»–ի խմբագրությունում, տեղի է ունենալու աշխատանքային հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի մտավորականների միջև: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը: Ըստ Շվիդկոյի՝ այդ հանդիպումը 4 տարվա դադարից հետո առաջին անգամ է տեղի ունենալու։ Չնայած այն հանգամանքին, որ այդ հանդիպումներից հետո ԶԼՄ-ները բավական կոշտ են արձագանքել, նա նմանատիպ հանդիպումնին մեծ նշանակություն է տալիս, քանի որ դրանք հնարավորություն են ընձեռում ազդել մարդկային հարաբերությունների և հասարակական կարծիքի վրա: