Լրահոս

22.02.2012 12:37


Հունաստանի վարչապետ. «Օգնություն ստանալու համար դեռ շատ անելիքներ ունենք»

Հունաստանի վարչապետ. «Օգնություն ստանալու համար դեռ շատ անելիքներ ունենք»

Հունաստանի վարչապետ Լուկաս Պապադիմոսը հայտարարել է, որ իր երկրում դեռ շատ անելիքներ կան, որպեսզի Հունաստանը կարողանա ԵՄ - ից և ԱՄՀ-ից ստանալ Հակաճգնաժամային աջակցության նոր՝  172–մլրդ դոլարանոց փաթեթը:  Հունաստանի խորհրդարանը համարյա թե ամբողջությամբ  հաստատել է ծախսերի և քաղաքացիական աշխատողների կրճատման վերաբերյալ փաթեթը,  ինչպես դա պահանջում էին ԵՄ-ն և  ԱՄՀ-ն:  Այժմ օրենսդիրները պետք է ընդունեն փաթեթում ներառված բոլոր 79 հատուկ միջոցները, որպեսզի Հունաստանը կարողանա ստանալ հակաճգնաժամային օգնություն: Այդ օգնությունը Հունաստանին հնարավորություն կտա խուսափել սնանկացումից, որը երկրին սպառնում է այն դեպքում, եթե մարտի 20-ին չվճարի 19 մլրդ դոլարի չափով  պետական պարտատոմսերի պարտքը: 

Այս խորագրի վերջին նյութերը