Հունաստանի վարչապետ. «Օգնություն ստանալու համար դեռ շատ անելիքներ ունենք»
Հունաստանի վարչապետ Լուկաս Պապադիմոսը հայտարարել է, որ իր երկրում դեռ շատ անելիքներ կան, որպեսզի Հունաստանը կարողանա ԵՄ - ից և ԱՄՀ-ից ստանալ Հակաճգնաժամային աջակցության նոր՝ 172–մլրդ դոլարանոց փաթեթը: Հունաստանի խորհրդարանը համարյա թե ամբողջությամբ հաստատել է ծախսերի և քաղաքացիական աշխատողների կրճատման վերաբերյալ փաթեթը, ինչպես դա պահանջում էին ԵՄ-ն և ԱՄՀ-ն: Այժմ օրենսդիրները պետք է ընդունեն փաթեթում ներառված բոլոր 79 հատուկ միջոցները, որպեսզի Հունաստանը կարողանա ստանալ հակաճգնաժամային օգնություն: Այդ օգնությունը Հունաստանին հնարավորություն կտա խուսափել սնանկացումից, որը երկրին սպառնում է այն դեպքում, եթե մարտի 20-ին չվճարի 19 մլրդ դոլարի չափով պետական պարտատոմսերի պարտքը: