Լրահոս

22.02.2012 09:56


ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ի, ժամը 09.45-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղի, Արագածի շրջանի Ճարճակիս գյուղի և Ապարանի շրջանի Նիգավան, Լուսագյուղ, Սարալանջ, Չքնաղ - Թթու ջուր - Ձորագլուխ, Լուսագյուղ - Երնջատապ գյուղերի ավտոճանապարհները:                                                                                                                      

Փակ է նաև Սելիմի լեռնանցքը:

Դժվարանցանելի են Շիրակ-Ջաջուռ, Գյումրի-Աշոցք-Բավրա, Գյումրի-Ամասիա, Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհները, Գեղարքունիքի մարզի Քարվաճառ-Սոտք ավտոճանապարհը:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են "ՃՇՇ"-ի և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:

ԱԻ նախարարությունը զգուշացնում և հորդորում է` զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկությունից:

***
Փետրվարի 22-ի, ժամը 09.45-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգիրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) - Կոբի հատվածում բուք է և սահմանափակ տեսանելիություն , ուստի երթևեկությունը արգելված է բոլոր տիպի մեքենաների համար:

Նույն ճանապարհի Մլեթա - Գուդաուրի(Պոստա)  և Կոբի - Լարսի հատվածներում առատ ձյան տեղումների պատճառով  երթևեկությունը արգելված է  կցորդների,  կիսակցորդների  և 30-ից ավել նստատեղ ունեցող  ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Մլեթա - Գուդաուրի (Պոստա) հատվածում երթևեկությունը  բաց է: Կոբի- Լարսի հատվածում երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Ստեփանծմինդա-Լարսի հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված  է:
Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական  հսկողության և համակարգման ներքո:
Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

Այս խորագրի վերջին նյութերը