Լրահոս

21.02.2012 10:08


Բաց նամակ Սերժ Սարգսյանին՝ Մաշտոցի այգու վերաբերյալ

Բաց նամակ Սերժ Սարգսյանին՝ Մաշտոցի այգու վերաբերյալ

«Միացյալ երիտասարդական լիգա» շարժումը միանում է բոլոր այն ակտիվիստներին, ովքեր պայքարում են հանուն Մաշտոցի այգու պահպանման:

ՄԵԼ շարժումը նամակ է ուղղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որում մասնավորապես նշված է.

«Հարգարժան պարոն նախագահ Սերժ Սարգսյան, «Միացյալ երիտասարդական լիգա» երիտասարդական շարժումը հավատացած լինելով ձեր բարի կամքի դրսևորմանը՝ կոչ է անում զբաղվել Մաշտոցի այգու շինարարության հիմնախնդրով:
Այսօր մեր քաղաքում ոչ մի կանաչ գոտի չպետք է վերածվի առևտրային տարածքի՝ մեր քաղաքի օդի կեղտոտվածությունը հաշվի առնելով, ինչպես նաև այգիների սակավաթիվ լինելու հանգամանքը:
Հասկանալի է նաև այն հանգամանքը, որ այդ կրպակատերերը և իրենց աշխատակիցները կդառնան գործազուրկ, այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք կրպակները քաղաքի կենտրոնական հատվածից տեղափոխել քաղաքի այլ հատվածներ, օրինակ Նոր-Նորք,Դավիթաշեն և այլ վայրեր»:

Այս խորագրի վերջին նյութերը