Արտգործնախարարը ԱԳՆ դիվանագիտական դպրոցի նոր ընդունված ունկնդիրներին առաջին դասախոսությունը կարդաց
Փետրվարի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ավանդական առաջին դասախոսությամբ հանդես եկավ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի նոր ունկնդիրների առջեւ:
Դիվանագիտական դպրոցի 27 ունկնդիրներն ընտրվել են մոտ 150 դիմորդների շարքից գրավոր եւ բանավոր քննությունների արդյունքում, շրջանավարտներից լավագույնները, ընդունված կարգի համաձայն, կդառնան դիվանագետ եւ աշխատանքի կանցնեն ՀՀ ԱԳ նախարարության համակարգում:
Շնորհավորելով դիվանագիտական դպրոց ընդունվելու կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ սա արդեն ունկնդիրների երրորդ սերունդն է, որոնց առջեւ Դիվանագիտական դպրոցն իր դռներն է բացում: Նախարարը ընդգծեց, որ դիվանագիտական դպրոցում դասավանդելու են միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության, միջազգային իրավունքի տարբեր երկրների լավագույն մասնագետները, իսկ ԱԳՆ ընդունված շրջանավարտները հնարավորություն կունենան վերապատրաստվելու նաեւ արտերկրում: