Լրահոս

20.02.2012 17:17


Վերատեղադրվեց ջրաչափական հանգույցը

Վերատեղադրվեց ջրաչափական հանգույցը

Մոտ 20 օր առաջ «Երևան Ջուր» ՓԲԸ աշխատակիցները հայտնաբերել էին, որ Աջափնյակում Ալիխանյան եղբայրների փողոցի ջրատարից դեպի Ֆիզիկայի  ինստիտուտ ձգվող ջրագծով սկսվել է վայրկյանում 12 լիտր ջրի ծախս գրանցվել, ինչն  ինքնին զգալի քանակություն է, մինչդեռ բաժանորդի մոտ` ինստիտուտի ներսում տեղադրված ջրաչափը շարունակում էր շատ ավելի համեստ ցուցանիշ գրանցել: Ակնհայտ էր, որ փողոցի ջրագծից մինչև ջրաչափ հատվածում, որը սպասարկվում է բաժանորդի կողմից, ջրի կորուստ կար: Իսկ դա ջրի այն ծավալն էր, որը ոչ միայն ընկերությունն էր կորցնում, այլև մյուս բաժանորդները չէին ստանում: Ի վերջո, վտանգվում էր ջրամատակարարման հուսալիությունը Ֆիզիկայի ինստիտուտի հարակից տարածքում:

            Խնդրի լուծման նպատակով փետրվարի 20-ին ժամը 10.00-20.00 դադարեցվել էր Հալաբյան փողոցի 22/1, 22/2, 24, 26, 28, 30, 34, 34/1, 36, 38 շենքերի, Ալիխանյան Եղբայրների փողոցի 1-7 շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը, որի ընթացքում «Երևան Ջուր» ՓԲԸ «Արևմուտք» շահագործման տնօրինության 'Մաշտոց' տեղամասի աշխատակիցները Ֆիզիկայի ինստիտուտի ջրաչափական հանգույցը սեփական ուժերով և բաժանորդի նյութական օժանդակությամբ տեղափոխում էին դեպի փողոցի ջրագիծ, ինչպես և դա նախատեսված է գործող օրենսդրությամբ:

            Այսուհետ  մատակարարվող ջրի հաշվարկը կկատարվի արդեն փողոցում` իրավասությունների սահմանազատման կետում տեղադրված ջրաչափի ցուցմունքի հիման վրա, ինչը կհստակեցնի հարաբերությունները կողմերի միջև, կբարձրացնի  բաժանորդի կողմից ներքին ցանցում վթարները հայտնաբերելու ու վերացնելու շահագրգռվածությունը և կհանգեցնի ջրի արդյունավետ օգտագործմանը:

«Երևան Ջուր» ՓԲԸ  Հաղորդակցության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը