Լրահոս

20.02.2012 16:05


ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը դիմել է քաղաքապետին

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը դիմել է քաղաքապետին

«Հարգելի՛ պարոն Մարգարյան,

Երևանի Գլխավոր պողոտայում՝ Մաշտոց պողոտայի հարևանությամբ, քաղաքապետարանի կողմից իրականացվող քաղաքաշինական, կառուցապատման աշխատանքները հանրության շրջանում լուրջ անհանգստության, ինչպես նաև բնապահպանական և հասարակական մի շարք կազմակերպությունների բողոքի ալիքն են բարձրացրել:

Հաշվի առնելով հանգամանքը, որ աշխատանքներն իրականացվում են Երևանի Գլխավոր հատակագծով հաստատված և ամրագրված կանաչ, հանրային տարածքում,  հաշվի առնելով, որ այն կենսագործունեության միջավայրի փոփոխություն է ենթադրվում, ինչպես  նաև ելնելով իրողությունից, որ կատարվող աշխատանքները շոշափում են երևանցիների և մայրաքաղաքի կենսական շահերը, բնապահպանական և մշակութային խնդիրներ, առաջնորդվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով՝ խնդրում ենք հնարավորինս կարճ ժամկետում հրավիրել հանրային քննարկում՝ իրազեկելու վերոհիշյալ տարածքի առնչությամբ քաղաքապետարանի ծրագիրը, ինչպես նաև լսելու շահագրգիռ անձանց և կազմակերպությունների տեսակետը»:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյան

Այս խորագրի վերջին նյութերը