Բաց նամակ. «Տրանսպորտի վարորդներին սովորեցրե՛ք հարգել քաղաքացիներին»
Հաշվի առնելով փաստը, որ տևական ժամանակ է, ինչ քաղաքային իշխանությունները չեն կարողանում կարգավորել քաղաքային տրանսպորտի բնականոն աշխատանքը` Երևանի տարբեր համայնքների մի խումբ բնակիչներով որոշեցինք բաց նամակով դիմել Երևան քաղաքում տրանսպորտային ծառայություններ մատուցող կազմակերպությունների ղեկավարներին և երթուղի դուրս եկող վարորդներին:
Հարգելի՛ գծատերեր և վարորդներ, որպես ՀՀ քաղաքացիներ և պարզապես մարդիկ, ովքեր ամեն առավոտ իրենց նվաստած են զգում ձեր կողմից մատուցված ծառայությունների պատճառով խնդրում ենք.
Պատշաճ մաքրություն ապահովել տրանսպորտային միջոցներում
Վարորդներին սովորեցնել հարգել քաղաքացիներին
Աշխատանքի վերցնել սափրված և կոկիկ վարորդների, որոնք նաև մեր քաղաքի դեմքն են զբոսաշրջիկների աչքերում
Առավոտյան ժամերին դուրս գալ երթուղի այնպիսի հաճախականությամբ, որպեսզի մարդիկ կարողանան արժանապատիվ ձևով հասնել աշխատանքի կամ դասի
Չծխել տրանսպորտում և ամեն պահ գիտակցել, որ ուղևորներ փոխադրելը ձեր պարտականությունն ու ապրուստի միջոցն է:
Ցավում ենք, սակայն հերթական անգամ ստիպված ենք հույսներս դնել լոկ հայրենասիրության և անհատի բարի կամքի վրա: