Լրահոս

20.02.2012 15:19


Բաց նամակ. «Տրանսպորտի վարորդներին սովորեցրե՛ք հարգել քաղաքացիներին»

Բաց նամակ. «Տրանսպորտի վարորդներին սովորեցրե՛ք հարգել քաղաքացիներին»

Հաշվի առնելով փաստը, որ տևական ժամանակ է, ինչ  քաղաքային իշխանությունները չեն կարողանում  կարգավորել քաղաքային տրանսպորտի բնականոն աշխատանքը` Երևանի տարբեր համայնքների մի խումբ բնակիչներով որոշեցինք բաց նամակով դիմել Երևան քաղաքում տրանսպորտային ծառայություններ մատուցող կազմակերպությունների ղեկավարներին և երթուղի դուրս եկող վարորդներին: 

Հարգելի՛ գծատերեր և վարորդներ, որպես ՀՀ քաղաքացիներ և պարզապես մարդիկ, ովքեր ամեն առավոտ իրենց նվաստած են զգում ձեր կողմից մատուցված ծառայությունների պատճառով խնդրում ենք.

  • Պատշաճ մաքրություն ապահովել տրանսպորտային միջոցներում
  • Վարորդներին սովորեցնել հարգել քաղաքացիներին
  • Աշխատանքի վերցնել սափրված և կոկիկ վարորդների, որոնք նաև մեր քաղաքի դեմքն են զբոսաշրջիկների աչքերում
  • Առավոտյան ժամերին դուրս գալ երթուղի այնպիսի հաճախականությամբ, որպեսզի մարդիկ կարողանան արժանապատիվ ձևով հասնել աշխատանքի կամ դասի
  • Չծխել տրանսպորտում և ամեն պահ գիտակցել, որ ուղևորներ փոխադրելը ձեր պարտականությունն ու ապրուստի միջոցն է: 

Ցավում ենք, սակայն հերթական անգամ ստիպված ենք հույսներս դնել լոկ հայրենասիրության և անհատի բարի կամքի վրա: 

Այս խորագրի վերջին նյութերը