Փետրվարի 17-ին` ժամը 15.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքում՝ Նորագավթի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 64 ԼԼ 714 պետհամարանիշի և «Մերսեդես E260» մակնիշի 16 ԼՍ 386 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ `1976 թվականին ծնված Եղիշ Գասպարյանը, ուղևորներ`1982 թվականին ծնված Լեվոն Մարտիրոսյանը և Արման Կոստանյանը:
Փրկարարների ուժերով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ Ե.Գասպարյանը: Տուժածները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Ավտովթար՝ Նորագավթի կամրջի մոտակայքում