Լրահոս

20.02.2012 11:59


ՀՀԿ պատգամավոր. «Ոչ ոք չնշեց միջազգային իրավունքի որևէ կետ, որը կբացառեր ԼՂ միջազգային ճանաչումը»

ՀՀԿ պատգամավոր. «Ոչ ոք չնշեց միջազգային իրավունքի որևէ կետ, որը կբացառեր ԼՂ միջազգային ճանաչումը»

Անդրադառնալով փետրվարի 16-18-ը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում կայացած «ԼՂ անկախության 20 ամյակ» խորագիրը կրող միջազգային գիտաժողովին՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն այսօրվա ասուլիսին ասել է. «Գիտաժողովին մասնակցում էին պատվիրակություններ Ռուսաստանի Դաշնությունից, Գերմանիայից, Լեհաստանից, Հունաստանից, Մեծ Բրիտանիայից, Միացյալ Նահանգներից, և մի շարք այլ երկրներից։ Գիտաժողովի մասնակիցները համակարծիք էին այն հարցում, որ ԼՂ անկախությունը անշրջելի է: Ոչ ոք չնշեց միջազգային իրավունքի որևէ կետ, որը կբացառեր ԼՂ միջազգային ճանաչումը»։

Այս խորագրի վերջին նյութերը